Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Պատմության մեջ առաջին անգամ Անտարկտիկայում ջերմաստիճանը հատել է +20-ի սահմանը

Պատմության մեջ առաջին անգամ Անտարկտիկայում ջերմաստիճանը հատել է +20-ի սահմանը
18.02.2020 | 22:27

Անհավանական, անոմալ երևույթ է. այսպիսին է եղել բրազիլացի գիտնականների գնահատականն օրերս Անտարկտիկայում գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճանին, որն ըստ Ցելսիուսի սանդղակի՝ +20.75 է եղել:

The Guardian պարբերականը գրում է, որ ռեկորդային բարձր ցուցանիշը գրանցվել է Սեյմուր կղզում: Աղբյուրը հիշեցնում է, որ 1982-ին գրանցված ջերմաստիճանից (19.8˚C) օրերս գրանցվածը մոտ մեկ աստիճանով բարձր է եղել:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Անտարկտիկական թերակղզում գտնվող Էսպերանսա կայանում պատմական մեկ այլ ռեկորդ էր գրանցվել: Այդ օրը օդի ջերմաստիճանը 18.3˚C էր եղել:

Դիտվել է՝ 8031

Մեկնաբանություններ